«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնն այսօր ԱՊԼ թիմերի ավագների հրատապ ժողով է հրավիրել Սուպերլիգայի հարցը քննարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել ԱՊԼ բոլոր 20 թիմերի ավագները։ Հենդերսոնը երկար ժամանակ է բարձրագույն դիվիզիոնի ֆուտբոլիստների շրջանում ընդունվում է որպես վստահություն վայելով ու հարգանքի արժանի դեմք։ Շշուկներ են պտտվում, որ «Լիվերպուլը» դուրս է գալու նոր մրցաշարի մասնակից թիմերի շարքից։
Բացի դրանից, հայտնի է դարձել, որ ՄՅՈՒ-ի խաղացողները՝ թիմի ավագ Հարի Մագուայրի գլխավորությամբ դժգոհ են եղել, որ Սուպերլիգայի ստեղծման մասին իմացել են ԶԼՄ-ների միջոցով, այլ ոչ թիմերի ղեկավարներից։