Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը համոզմունք է հայտնել, որ Սուպերլիգայի մասնակից ակումբների ֆուտբոլիստներին չի արգելվի մասնակցել Եվրո-2020-ին և ԱԱ-2022-ին, չնայած ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի համապատասխան սպառնալիքներին:
«Սուպերլիգայի ակումբների խաղացողները չեն հեռացվի Եվրո-2020-ից և Աշխարհի առաջնությունից: Ես դա երաշխավորում եմ: Նրանք կարող են 100% -ով վստահ լինել դրանում:
Բացի այդ, Սուպերլիգայի մասնակից ակումբներին չի արգելվի մասնակցել ներքին առաջնություններին: Սուպերլիգան կփոխարինի Չեմպիոնների լիգային», — ասել է Պերեսը, ում խոսքերը մեջբերել է իտալացի հայտնի լրագրող Նիկոլո Շիրան: