«Յուվենտուսի», «Ինտերի» եւ «Միլանի» (Սուպերլիգայի հիմնադիրներ իտալական ակումբները) ներկայացուցիչները ներկա են եղել Իտալիայի առաջնությանը մասնակցող ակումբների արտակարգ հավաքին: Այս մասին հայտնում է football-italia.net-ը:
Հանդիպման ընթացքում հայտնի դարձավ, որ այս ակումբները մտադիր են շարունակել խաղալ Ա Սերիայում:
Ավելի վաղ «Ատալանտան», «Վերոնան» ու «Կալյարին» կոչ էին արել Ա Սերիայից գեռացնել «Յուվենտուսին», «Միլանին» եւ «Ինտերին»:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ Սուպերլիգայի խաղերին մասնակցող ակումբներին և ֆուտբոլիստներին կարգելվի խաղալ բոլոր մյուս մրցաշարերում, ներառյալ ազգային լիգաները, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունները: