Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննադատել է եվրոպական Սուպերլիգայի ստեղծումը։
«Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման պլանները կարող են ավերիչ լինել ֆուտբոլի համար, ու մենք աջակցում ենք ֆուտբոլային իշխանություններին նրանց դեմ միջոցառումների իրականացման գործում։ Այն հարվածում է ազգային առաջնությունների սրտին ու դիպչում ողջ երկրի երկրպագուներին։ Ներգրավված ակումբները պիտի պատասխան տան իրենց երկրպագուներին ու ֆուտբոլային ավելի լայն շրջանակներին նախքան հետագա քայլեր անելը»,- գրել է Ջոնսոնը թվիթերյան իր էջում։