Միլանի շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը կարիերան կարող է շարունակել նիդեռլանդական ՊՍՎ- ում, հաղորդում է MilanNews-ը:
ՊՍՎ-ն ցանկանում է վարձակալել Ռոդրիգեսին՝ հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմելու է 6 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը 2017 թվականից պաշտպանում է «Միլանի» գույները:
Իտալիայի Ա Սերիայի այս առաջնությունում նա անցկացրել է 5 հանդիպում: