Հայաստանի Առաջին խմբի 22-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիա-2»-ը սեփական հարկի տակ զիջեց ԲԿՄԱ-ին 0-5 հաշվով:
Հյուրերի կազմում առաջին խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը՝ բացելով հանդիպման հաշիվը։
Այս խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով իր 20-րդ և 21-րդ գնդակները Առաջին խմբի ընթացիկ խաղարկությունում: Հանդիպման մյուս գոլերի հեղինակներն են Մուրադյանը, Խամոյանը և Պետրոսյանը։
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 40 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, իսկ «Արարատ-Արմենիա-2»-ը՝ 5 միավորով 10-րդ տեղում է։