Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ «Ման. Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակնկալիքների մասին.
«Պարզապես հաճույք է ՉԼ-ի քառորդ եզրափակչում կրկին խաղալը: Մենք անհամբերությամբ ենք սպասում խաղի մեկնարկին: Ոչինչ ապահովագրված չէ: Ունենք լավ արդյունք, բայց խաղալու ենք հաղթանակի համար:
Բացարձակ կապ չունի, թե առաջին խաղում ինչ արդյունք է գրանցվել: Կարևոր է՝ «Բորուսիան» զգա, որ մենք չենք ցանկանում գնդակ պահել: Ցանկանում ենք մրցակցին թելադրել մեր ֆուտբոլն ու հաղթել»,-ասել է Գվարդիոլան: