Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Սևիլյան», գերգոլառատ խաղում, 4-3 հաշվով հաղթանակի հասավ «Սելտայի» նկատմամբ:
Անդալուզական թիմի կազմում 86 րոպե խաղաց Խեսուս Նավասը: Ինչպես հայտնում է Opta-ն, 35-ամյա վետերանը Լա Լիգայում տոնեց 200-րդ հաղթանակը: Նավասը հաղթանակների նման արդյունքով «Սևիլյայի» կազմում առաջին ֆուտբոլիստն է: Իսպանիայի առաջնությունում նա անցկացրել է 408 խաղ:
200 — Jesús Navas 🇪🇸 has reached 200 wins in @LaLigaEN (408 appearances), becoming the first player to reach this milestone for @SevillaFC_ENG in the competition’s history. Elf. pic.twitter.com/CiO4F3Jzv4
— OptaJose (@OptaJose) April 12, 2021