«Միլանը» հետաքրքրված է «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտիի տրանսֆերով: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Միլանյան ակումբը ցանկանում է անվճար ձեռք բերել թուրինյան ակումբի հարձակվողին, երբ ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվի: Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022-ի ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում Բելոտին «Տորինոյի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ: