«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Ա Սերիայի 30-րդ տուրում «Բոլոնիային» հաղթելուց հետո կարծիք է հայտնել նաև թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին ու պատասխանել այն հարցին՝ արդյոք նա հինգշաբթի օրը՝ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Այաքսի» հետ պատասխան խաղին պատրաստ կլինի՞ դաշտ դուրս գալ․
«Եկեք տեսնենք՝ նա այդ ժամանակ ինչպես կլինի։ Պետք է ասեմ, որ նա միայն շաբաթ օրը մեզ հետ մարզվեց ու այսօր մի քանի րոպե խաղաց։ Բայց ամենակարևորն այն է, որ «Այաքսի» հետ խաղին նա պատրաստ կլինի»,- ասել է Ֆոնսեկան։
Հիշեցնենք՝ թիմերի միջև կայացած առաջին խաղում հռոմեական թիմը 2-1 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի հարկի տակ։ Պատասխան խաղը կկայանա Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում ապրիլի 15-ին։