Ղազախստանի առաջնության 4-րդ տուրում «Կայրաթը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, ընդունել էր «Տուրանին» ու ջախջախիչ հաղթանակ տոնեց։ Տանտերերը հաղթեցին 5-1 հաշվով։
«Կայրաթի» կազմում երկրորդ գոլը խփել է Կամո Հովհաննիսյանը, որը մասնակցել է ամբողջ խաղին։
«Կայրաթը» ղազախական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։