Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանն այսօր պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի 2-րդ մենամարտը:
Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը կմրցի Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվայի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում 19 հաղթանակ է տարել: Ռոֆիվան եղել է նաեւ WBA-ի վարկածով Աֆրիկայի չեմպիոն:
Կայացել է մարզիկների հայացքների մենամարտն ու կշռման արարողությունը։ Հիշեցնենք, որ նախքան մրցավայր մեկնելը Տոնականյանը հագեցած նախապատրաստական փուլ է անցել Վլադիկավկազում։