La Stampa-ի հաղորդմամբ, Թուրինի «Յուվենտուսը» դիմել է ՊՍԺ-ին ու առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստների փոխանակում կատարել:
«Ծեր Սինյորան» ցանկանում է իր կազմում տեսնել Իկարդիին, իսկ հակառակ ուղղությամբ ուղարկել Դիբալային: «Յուվեի» ղեկավարությունը պլանավորում է հանդիպել Իկարդիի գործակալի՝ Վանդա Նարայի հետ, ով նաև հարձակվողի կինն է:
Դիբալայի պայմանագիրն ավարտվում է 2022 թ-ին: «Յուվեն» առաջարկել է 10 մլն եվրո աշխատավարձով նոր պայմանագիր, սակայն արգենտինացին պահանջել է 15 մլն եվրո, իսկ թուրինյան կողմը մերժել է: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում նա դարձել է 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
իկարդիի պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ.: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղում 28-ամյա հարձակվողը դարձել է 7 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: