Իտալական Ա Սերիայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Յուվենտուսն» ընդունել է «Նապոլիին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։
13-րդ րոպեին հաշիվը բացել է թուրինյան թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ կեսում՝ 73-րդ րոպեին, արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Հանդիպման վերջնամասում «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու մեկ գնդակ ետ բերել։
Թուրինի «Յուվենտուսը» 59 միավոր է վաստակել ու բարձրացել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Նապոլին» 56 միավորով 5-րդ տեղում է։ Առաջնության առաջատարը Միլանի «Ինտերն» է (68)։