Իտալական Ա Սերիայի երկու գրանդ ակումբները կարող են փոխանակվել խաղացողներով: «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է տեղափոխվել «Միլան», իսկ «Միլանի» պաշտպան Ալեսսիո Ռոմանյոլին կարող է թուրինյան ակումբի խաղացող դառնալ, հայտնում է Goal-ը:
Ակումբի ներկայացուցիչները ցանկանում են հանդիպում անցկացնել `քննարկելու հավանական փոխանակման հնարավորությունը: Քննարկմանը կմասնակցի Մինո Ռայոլան, որը զբաղվում է երկու խաղացողների գործերով:
Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են 2022 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոմանյոլին խաղադաշտ է դուրս եկել Ա Սերիայի 20 խաղում, որոնցում դարձել է մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Բերնարդեսկիի հաշվին Իտալիայի առաջնության 24 խաղում երկու գոլային փոխանցում է: