Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է ապրիլի 7-ից 12-ը Հայաստանում կայանալիք Our Game միջազգային ընկերական մրցաշարին։ Թիմը ապրիլի 4-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի գլխավորությամբ։
ՀՖՖ տելեգրամյան ալիքը գեղեցիկ գոլի տեսանյութ է հրապարակել, որը գրանցել է մեր հավաքականի մարզումների ժամանակ։