Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանանց միջազգային ընկերական մրցաշար, որը կկրի Our Game անվանումը։ Մրցաշարին մասնակցելու են կանանց Հայաստանի, Լիտվայի, Լիբանանի և Հորդանանի հավաքականները։
Առաջնության բացման խաղում կանանց Հայաստանի ազգային հավաքականը պետք է մրցեր Լիբանանի ընտրանու հետ։ Վիզաների հետ կապված խնդիրների պատճառով Լիբանանի հավաքականի պատվիրակության ժամանումը Երևան հետաձգվել է, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Այդ իսկ պատճառով առաջին մրցափուլի Հայաստան-Լիբանան հանդիպումը ևս հետաձգվել է և կկայանա ապրիլի 8-ին՝ ժամը 13։00-ին, «Փյունիկ» մարզադաշտում։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է ապրիլի 7-ից 12-ը Հայաստանում կայանալիք Our Game միջազգային ընկերական մրցաշարին։ Թիմը ապրիլի 4-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Անաստասիա Կլիմովա – «Ենիսեյ» (Ռուսաստան)
Լենա Անդրիասյան – «Ալաշկերտ-աղջիկներ»
Արմինե Հարությունյան – «Ալաշկերտ-աղջիկներ»
Պաշտպաններ
Մարիա Սախինովա – «Ալաշկերտ-աղջիկներ»
Անի Կարապետյան – «Ալաշկերտ-աղջիկներ»
Անի Ղուկասյան – «Ալաշկերտ-աղջիկներ»
Նորա Եղյան – «Ալաշկերտ-աղջիկներ»
Լիանա Ղազարյան – «Հայասա»
Դվին Աղաբաբյան – ԱՄՆ
Նարե Ավետիսյան – ԱՄՆ
Սիդնի Վերմիլիոն – ԱՄՆ
Կիսապաշտպաններ
Նենսի Ավեսյան – ԱՄՆ
Նայիրի Տեր-Մկրտչյան – ԱՄՆ
Օլգա Օսիպյան – «Վոսխոդ» (Ուկրաինա)
Մարինե Կարապետյան – «Ալաշկերտ-աղջիկներ»
Լուիզա Ղազարյան – «Ալաշկերտ-աղջիկներ»
Քրիստինե Մանգասարյան – «Հայասա»
Հեղինե Չոփիկյան – «Ալաշկերտ-աղջիկներ»
Աննա Դալլաքյան – «Հայասա»
Հարձակվողներ
Ռիտա Գրիգորյան – «Ալաշկերտ-աղջիկներ»
Անի Սարկիսյան – ԱՄՆ
Օքսանա Պիզլովա – «Ալաշկերտ-աղջիկներ»
Մարալ Արթին – «Ալաշկերտ-աղջիկներ»
Պայծառ Ասատրյան – «Ալաշկերտ-աղջիկներ»