Ղազախստանի առաջնության 3-րդ տուրում «Աստանան», որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանն ու Վարազդատ Հարոյանը, արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Տոբոլի» հետ։
Հայ ֆուտբոլիստներն իրենց թիմի մեկնարկային կազմում էին:
Այս խաղից հետո «Աստանան» ունի 5 միավոր: