«Կայրաթն» առաջին միավորներ է կորցրել Ղազախստան ֆուտբոլի առաջնության երրորդ տուրի խաղում։
Ալեքսեյ Շպիլևսկու սաներն իրենց դաշտում ընդունեցին Վարդան Մինասյանի «Տարազին» և ոչ-ոքի խաղացին 2: 2 հաշվով: Ավելին, նրանք կարող էին կրել մրցաշրջանի առաջին պարտությունը:
Առաջին խաղակեսից հետո «Տարազն» առաջ էր անցել հաշվի մեջ՝ 2:0: Ընդմիջումից հետո տանտերերին հաջողվեց երկու գնդակ խփել և խուսափել պարտությունից։ Աչքի ըկան Կանտեն և Վագներ Լավը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» կազմում մեկնարկային րոպեներից մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Կայրաթը» վաստկել է 7 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Մինասյանի թիմը 5 միավոր երրորդն է։