«Միլանը» պատրաստ է 20 միլիոն եվրոյով վաճառել իրենց թիմի պաշտպան և ավագ Ալեսսիո Ռոմանյոլիին: Այս մասին հայտում է La Gazzetta dello Sport- ը
Վերջերս տեղեկություն կար, որ միլանյան ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, բայց կողմերը չեն կարողացել պայմանավորվել երկարաձգման հարցում: Այժմ հայտնի է դարձել, որ «Միլանը» որոշել է վաճառել խաղացողին: Կողմերի միջև ընթացիկ համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը:
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Ռոմանյոլիին ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնան»: