Հայ բռնցքամարտիկները շարունակում են իրենց հաջող ելույթները Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում:
Մրցումների երկրորդ օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ տոնեցին՝ ընդ որում վնասվածքից հետո ռինգ վերադարձած 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը իր մրցակցին հաղթեց տեխնիկական նոկաուտով։
Ուկրաինացի Ստանիսլավ Դորոշենկոյի հետ պայքարում նա առաջին իսկ ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին և քանի որ ուկրաինացին ուժեղ հարված էր բաց թողել, նրա մարտավկաները թույլ չտվեցին շարունակել մենամարտը։
Հաղթանակ տոնեց նաև գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Զաուր Մուտալիմովի նկատմամբ։
Հաղթանակ գրանցվեց նաև Արման Դարչինյանի օգտին, որի մրցակիցը հրաժարվել էր պայքարից։