Անգլիական 2 ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» հետաքրքրված են «Ռեալի» հարձակվող Լուկաս Վասկեսի ծառայություններով, հայտնում է ABC-ն:
29-ամյա խաղացողի պայմանագիրն ավարտվում է այս ամռանը, բայց կողմերը նոր պայմանագրի շուրջ չեն կարողացել համաձայնության գալ: Նախորդ շաբաթ համացանցում հայտնվեց տեղեկություն, ըստ որի Վասկեսը բանավոր համաձայնության է հասել «Բավարիայի» հետ:
Վասկեսը «Ռեալի» սան է: Անցկացրած 237 խաղում դարձել է 26 գոլի ու 53 արդյունավետ փոխանցման հեղինակ: