«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հույս ունի մասնակցել Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ առաջիկա խաղին:
«Կփորձեմ վերականգնվել «Ռեալի» դեմ խաղի համար: Ես մտադիր եմ օրեցօր մարզավիճակ ձեռք բերել: Իհարկե, ես ուզում եմ խաղալ «Ռեալի» հետ», — ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ պաշտպանը վնասվածք էր ստացել մարտին Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում՝ «Սևիլիայի» դեմ խաղում: