Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին ՝ Էնցո Զիդանը, փորձաշրջան կանցնի ԱՄՆ-ի Մայամիի «Ինտերում»: Այս մասին հաղորդում է ESPN-ն:
Այս պահին ամերիկյան ակումբը 26-ամյա խաղացողին պայմանագիր չի առաջարկել: Էնցո Զիդանի վերջին թիմը «Ալմերիան» էր, որտեղ նա ընդամենը մեկ ամբողջական հանդիպում անցկացրեց ու հեռացավ անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին: Նախկինում կիսապաշտպանը խաղում էր «Ալավեսում», «Լոզանում»:
Հիշեցնենք, որ Էնցո Զիդանը «Ռեալի» սան է: