Պաշտպան Ժերար Պիկեն վերադարձել է «Բարսելոնայի» ընդհանուր խումբ: Marca-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը մասնակցել է այսօրվա մարզմանը:
Ակնկալվում է, որ Պիկեն ամբողջովին կապաքինվի մինչ ապրիլի 10-ը և կկարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին:
Հիշեցնենք, որ պաշտպանը վնասվածք էր ստացել մարտին Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում՝ «Սևիլիայի» դեմ խաղում: