«Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Թվիթերում պատասխանել է հետևորդներից մեկի՝ թե անգլիացի հարձակվողն ում հետ կցանկանար խաղալ հարցին.
«Ես կցանկանայի Սքոուլզի հետ խաղալ»,-գրել է Ռեշֆորդը:
Հետևորդներից մեկը հարցրել է, թե ԱՊԼ-ում ո՞վ է աֆրիկացի ամենաուժեղ ֆուտբոլիստը.
«Դժվար հարց է, նրանք շատ են, որոնցից մեկն էլ Մանեն է»,-պատասխանել է անգլիացին:
Հարցին, թե ինչ խորհուրդ կտար փոքրիկ Մարկուսին, հարձակվողը գրել է.
«Հաճույք ստանալ ֆուտբոլային գործունեությունից, ֆուտբոլային կյանքը շատ արագ է անցնում»: