Football Italia-ն հաղորդում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարիերան կարող է շարունակել Իտալիայում:
Արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Ինտերն» ու «Յուվենտուսը»: Հիշեցնենք, որ երեկ գոլահարը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո լքում է Մանչեսթերը: Ագուերոն «Սիթի» տեղափոխվեց 2011թ-ին՝ «Ատլետիկոյից»: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:
«Քաղաքաբնակների» կազմում նա 4 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում, 5 անգամ՝ Գավաթի խաղարկությունում, 3 անգամ՝ Սուպերգավաթի խաղարկությունում և մեկ անգամ՝ Լիգայի գավաթի խաղարկությունում: