Մրցավար Դանի Մակկելին ներողություն է խնդրել ԱԱ-2022-ի ընտրական փուլում Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Սերբիայի հետ խաղում խփած գնդակը չարձանագրելու համար․
«Համաձայն ՖԻՖԱ-ի քաղաքականության՝ այն , ինչ ես կարող եմ ասել ներողությունն է՝ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշից և իր ամբողջ թիմից՝ տեղի ունեցածի համար։
Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնենք։ Երբ նման բաներ են տեղի ունենում, մենք ամենևին ուրախ չենք»,- Միկելիի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։