12 տարի առաջ այս օրը՝ 2009 թվականի մարտի 28-ին, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը խփել են իրենց առաջին գոլերը ազգային թիմի կազմում:
Դա տեղի է ունեցել Էստոնիայի հավաքականի դեմ ԱԱ-2010-ի ընտրական խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով:
Հանդիպումը կայացել է Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Տեսանյութը՝ ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության.