Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լիխտենշտեյնի դեմ խաղում ամենաշատը վազել է Սարգիս Ադամյանը (10284 մ)։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ տելեգրամյան ալիքը։
Երկրորդն Անդրե Չալըշըրն է՝ 10175 մ, երրորդը՝ Կամո Հովհաննիսյանը՝ 10036 մ: Տվյալները՝ Instatscout-ի։
Հիշեցնենք, որ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը այսօր՝ մարտի 28-ին, սեփական հարկի տակ կընդունի Իսլանդիայի ընտրանուն: Հանդիպման մեկնարկը՝ 20։00-ին։