«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը պատմել է կատալոնական ակումբի հետ իր նպատակների մասին.
-Դուք մտադի՞ր եք շարունակել խաղալ «Բարսելոնայի» կազմում, չնայած նրան, որ մարզիչն այնքան էլ շատ չի վստահում Ձեզ:
-Այո, իհարկե: Ես «Բարսելոնայի» հետ պայմանագիր չեմ կնքել, որ հաջորդ տարի հեռանամ: Ես պայմանագիր եմ կնքել, որպեսզի ակումբի պատմության մի մասնիկը դառնամ:
«Բարսելոնայում» եմ հայտնվել իմ խաղի ու հաղթողի փորձի շոնրհիվ, հենց դա ինձ խնդրեցին բերել ակումբ, երբ նոր էի պայմանագիր կնքում: Ինձ ասացի, որ իմ բնավորությունն ու փորձը կենսական կարևորություն կունենան Լա Մասիայի երիտասարդ տղաների աճի համար:
-Ձեզ հիասթափեցնո՞ւմ է այն, թե ամեն ինչ մինչև հիմա ինչպես է դասավորվում
-Լսեք, ես «Բարսելոնա» եմ եկել Չեմպիոնների լիգայում հաղթելու համար, դա իմ նպատակն է: Ես տարի ես ցանկանում եմ թիմին օգնել ոսկե դուբլ գրանցել, այդպիսին է իմ մտածելակերպը: