«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Միկա Ռիչարդսը կիսվել է իր կարծիքը «քաղաքաբնակների» հարձակվող Սերխիո Ագուերոյի մասին.
«Կգա այն պահը, երբ անհնար կլինի փոխարինել Ագուերոյին: Նրա հեթ-տրիկիների ռեկորդն անհավատալի է, ինչպես և նրա կերպարը: Նա չափազանց համեստ է գերասղտի համար: Նա ամենալավ անձնավորությունն է, ում հանդիպել եմ:
Աստղերից շատերը կարող են հիանալի լինեն ֆուտբոլում, բայց դժվար է շփվել նրանց հետ ֆուտբոլից դուրս: Ագուերոն այդպիսին չէ:
Երբ նա լքի ակումբը, հուսով եմ, որ նա կունենա Չեմպիոնների լիգայի հաղթողի մեդալ: Ակումբային մակարդակով նա միայն դա չի հաղթել: Կարևոր չէ `նա կարող է հասնել դրան, թե ոչ: Նա արդեն «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ ամենամեծ հարձակվողն է: Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակից հետք նրան կարելի կլինի համարել մեծագույն ֆուտբոլիստ: Նա արժանի է դրան:
Կարո՞ղ է այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել Չեմպիոնների լիգան: Նրանք բավականաչափ լավն են դա անելու համար: Ագուերոն պատճառներից մեկն է»,- մեջբերում է Ռիչարդսին BBC-ն։