Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Նորավանքն» ընկերական խաղի շրջանակում 3։2 հաշվով առավելության է հասել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Վանի» նկատմամբ։
«Նորավանքի» կազմում գոլերը խփել են դարձել Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մաղաքյանը և Անդրանիկ Խաչատրյանը, իսկ «Վանից» աչքի են ընկել Գարեգին Կիրակոսյանն ու Ալեքսեյ Շիշկինը. հյուրերը հաղթանակը կորզել են 80-րդ րոպեին:
Հայաստանի առաջնությունում «Վանը» 16 խաղից հետո 15 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ Առաջին խմբի առաջնությունում «Նորավանքը» 17 խաղից հետո 29 միավորով 4-րդն է: