Հայաստանի Մ21 հավաքականը վաղը՝ մարտի 26-ին, ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի իր հասակակիցների հետ: ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ հանդիպման մուտքն ազատ է:
Հանդիպումը կմեկնարկի ժամը15:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի նաև ՀՖՖ յութուբյան ալիքով: