«Տոտենհեմի» և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը մեկնաբանել է ԱԱ-2022-ի որակավորման փուլի առաջին տուրում Բելգիայից կրած պարտությունը:
Ուելսի ընտրանին 1-3 հաշվով պարտություն կրեց, իսկ Բեյլը դարձավ գոլային փոխանցման հեղինակ.
«Հիանալի էր արագ գոլ խփելը: Մինչև առաջին կեսի միջնամաս ամեն ինչ լավ էր ընթանում, բայց մեր մի քանի սխալները բելգիացիներին թույլ տվեցին վերադառնալ խաղի մեջ:
Մենք գիտեինք, որ խաղալու ենք հիանալի թիմի հետ: Երբ նման մրցակիցների հետ խաղերում սխալներ ես թույլ տալիս, քեզ անպայման պատժում են:
Երկրորդ կեսում մենք ունեինք պահեր, որպեսզի հավասարեցնեինք հաշիվը: Հիասթափված ենք այս պարտությունից: Գիտեինք, որ բարդ խաղ է լինելու: Ընդմիջմանն ասացինք, որ այս խաղում հաջորդ գոլը վճռորոշ է լինելու, և եթե դա խփի մրցակիցը, ապա մեզ համար շատ բարդ կլինի դրական արդյունքի հասնելը: Այդպես էլ եղավ: Իրականում մենք լավ էինք տրամադրված, բայց դա բավական չէր: Պետք է ուղղենք սեփական սխալները»,- Բեյլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
E խմբում բացի Բելգիայից ու Ուելսից, ընդգրկված են նաև Չեխիան, Էստոնիան և Բելառուսը: