«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Ռեալ»: Marca-ն վստահեցնում է, որ պորտուգալացին պատրաստ է հեռանալ իտալական ակումբից, եթե առաջարկ ստանա Մադրիդից:
Ռոնալդուն ցանկանում է հեռանալ, քանի որ հիասթափված է «Յուվենտուսի» անհաջող նախագծից: Պորտուգալացին Անդրեա Պիռլոյի՝ «Յուվեի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը համոզիչ քայլ չի համարել ակումբի ղեկավարության կողմից: Հիմա ֆուտբոլիստը կարծում է, որ ժամանակն ապացուցեց իր մտավախության ճշմարտացիությունը:
Ռոնալդուն կարծում է, որ իր ժամանակը «Յուվենտուսում» մոտեցել է ավարտին: Նա «Ռեալից» տեղափոխվեց միանգամայն վստահ, որ հանձին «Յուվենտուսի»՝ իրեն սպասում է մի թիմ, որը պատրաստ է հաղթել Չեմպիոնների լիգայում, սակայն իրականությունն այլ էր: «Յուվենտուսը» չի արդարացնում ֆուտբոլիստի սպասելիքները:
36-ամյա Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Ռեալ» ու սպասում է նման հնարավորւթյան, քանի որ վստահ է, որ կկարողանա օգուտ տալ մադրիդյան ակումբին: «Ռեալը» վերլուծում է իրավիճակը և առաջարկ կուղարկի նրա տրանսֆերի համար, եթե դա անխուսափելի համարի:
Իտալական ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստի միջև հարաբերությունները փոքր-ինչ լարված են, որոնք պայմանավորված են թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում անհաջող ելույթների հետ: Ընդ որում, Ռոնալդուն մեդիայի և երկրպագուների կողմից քննադատության է արժանանում, չնայած նրան, որ շատ գոլեր է խփել ընթացիկ մրցաշրջանում: Այսպիսի իրավիճակը ձեռնտու չէ ֆուտբոլիստին:
Ռոնալդուն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 24 խաղի է մասնակցել և դարձել է 23 գոլի հեղինակ: