Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շվեյցարիայում:
Թիմը հանգրվանել է Սեն Գալենի «Ուալհալա» հյուրանոցում:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին Մունդիալ-2022-ի ընտրական փուլի շրջանակում մարտի 25-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Լիխտենշտեյնի հավաքականին:
Մեր թիմի կազմում առաջիկա խաղին չի լինի նորեկ Էդուարդ Սպերցյանը, իսկ վնասվածքի պատճառով հավաքականի հետ չէ 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: