Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս հաղթել է «Ֆիորենտինային»՝ 3-2 հաշվով:
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Շվեդ ֆուտբոլիստը դարձել է Ա Սերիայի ամենատարեց ֆուտբոլիստը, որը մեկ մրցաշրջանում 15 գոլ է խփում: Գոլը խփելու պահին Զլատանը 39 տարեկան 169 օրական էր:
«Միլանը» 28 խաղից հետո 59 միավոր է վաստակել ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: