«Աթլետիկոն» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղումպարտվեց «Չելսիին» և ավարտեց իր եվրագավաթային մրցաշրջանը:
Նման վաղ փուլում մադրիդյան թիմի դուրս մնալու պատճառով «Բարսելոնան» չի ստանա երկու միլիոն եվրո, որոնք նախատեսված էին որպես բոնուսներ հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի գործարքում:
Ուրուգվայցին սեպտեմբերին միացավ «Աթլետիկոյին»: Կատալոնացիները որպես փոխհատուցում ստացան հինգ միլիոն եվրո, ևս վեց միլիոնը պետք է ստանային բոնուսների տեսքով:
Դրանից երկուս միլիոնը նրանք պետք է ստանային այս մրցաշրջանում «Աթլետիկոյի» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Բարսան դեռ կարող է երկու միլիոն եվրո ստանալ, եթե հաջորդ տարի Մադրիդը ներկայացնող ակումբը անցնի քառորդ եզրափակիչ:
Եվս երկու միլիոն «Բարսան» արդեն ստացել է այն բանից հետո, երբ Սուարեսը 20-րդ հանդիպումն անցկացրեց Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում: