Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում կայացել է 3 հանդիպում:
Կայացած խաղերից հետո մրցաշարային աղյուսակի վերին հատվածում փոխվել է թիմերի դասավորվածությունը: Այսօր տարած հաղթանակի շնորհիվ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Վեստ Արմենիան», որն իր ակտիվում ունի 37 միավոր:
Երկրորդ տեղում «Սևանն» է, որը երեկ նվազագույն հաշվով հաղթել էր մինչև այդ աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ին:
20-րդ տուրի ևս մեկ հանդիպում կկայանա մարտի 18-ին: «Շիրակ-2»-ը սեփական հարկ տակ կմրցի «Արարատ-2»-ի հետ:
Այդ խաղից առաջ մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորված են հետևյալ հերթականությամբ: