«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու համար Շվեդիայի հավաքական հրավիրվելը։
«Աստծո վերադարձը»,- գրել է Իբրահիմովիչը Թվիթերի իր միկրոբլոգում։
The return of the God @svenskfotboll pic.twitter.com/hQThIdWRY0
— Zlatan Ibrahimović (@Ibra_official) March 16, 2021
39-ամյա Զլատան Իբրահիմովիչը 2001-ից 2016 թվականներին է հանդես եկել ազգային թիմի կազմում։ Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրած 116 խաղում նա դարձել է 62 գոլի հեղինակ և հանդիսանում է թիմի լավագույն ռմբարկուն։
ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում Շվեդիայի ընտրանին մարտի 25-ին կմրցի Վրաստանի, իսկ մարտի 28-ին՝ Կոսովոյի ընտրանիների հետ։ Մարտի 31-ին էլ ընկերական հանդիպում է նախատեսված Էստոնիայի հետ։