Մարտի 19-ից 21-ը Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
Գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 6 ֆուտբոլիստների, այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Նրանք են Անդրանիկ Մարտիրոսյանը, Էրիկ Սիմոնյանը, Համլետ Սարգսյանը, Սամվել Հակոբյանը, Կարեն Գալստյանը, Ռուբեն Աբրահամյանը։