Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում «Սևանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Սկզբունքային խաղի ելքը վճռեց Ֆրենսիս Նվանկվուն։
Այս հաղթանակից հետո «Սևանը» մրցաշարային աղյուսակում շրջանցեց ԲԿՄԱ-ին ու բարձրացավ առաջին տեղ: Գեղարքունիքի մարզը ներկայացնող թիմին աղյուսակում շրջանցելու հնարավորություն ունի «Վեստ Արմենիան», որը իր հանդիպումը անցկացնելու է վաղը։