«Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանը, որը տևական ժամանակ ապաքինվում էր վնասվածքից ու մարզվում անհատական ծրագրով, արդեն միացել է ընդհանուր խմբին։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ Հակոբյանը դեռևս մարզվում է որոշակի սահմանափակումներով ու բժշկի վերահսկողությամբ, բայց առաջիկայում 23-ամյա ֆուտբոլիստը կմարզվի արդեն ողջ ծանրաբեռնվածությամբ։