«Բարսելոնան» Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում ընդունել էր «Ուեսկային»։
Կատալոնական ակումբը վստահ հաղթանակ է տարել 4-1 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլ գրանցեց Լիոնել Մեսսին, աչքի ընկան Անտուան Գրիզմանն ու Օսկար Մինգեսան։ «Ուեսկայի» միակ գնդակը խփեց Ռաֆայել Միրը։
Այս արդյունքից հետո «Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 59-ի ու երկրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ Կատալոնական թիմը «Ատլետիկոյից» հետ է 4 միավորով, իսկ «Ռեալից» առաջ է 3 միավորով։