«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Ռեալի» դեմ պատասխան խաղի մասին։
«Այս տարի մենք խաղում ենք առանց հանդիսականների։ Ափսոս, որ «Ատալանտայի» երկրպագուները չեն կարող շրջել Եվրոպայով։ Մադրիդում իսկական ֆեստիվալ կլիներ։
Առաջին խաղի հեռացու՞մը։ Մեզ պետք է մտածել առաջիկա խաղի մասին։ Կենտրոնացվածությունը միայն նրա վրա է, քանի որ հյուրընկալվելիս ավելի բարդ է խաղալ։ Մենք ուզում ենք պայքարել «Ռեալի» հետ, այդ իսկ պատճառով այս խաղի մասին մտածելը շատ կարևոր է։
Առաջին կեսը մեզ կհասկացնի, թե ինչ բալանսով է ընթանալու խաղը։ Պետք է հասկանալ, թե ինչպես կարող ենք պահել «Ռեալին» ու ինչ կարող ենք առաջարկել նրանց։ Մենք ամբիցիոզ ենք, բայց մեր առջև լուրջ մրցակից է։
Մենք մի քանի պլան ունենք, ու նպատակն այն է, որ մենք մնանք խաղի մեջ որքան հնարավոր է երկար։ Հաստատ չենք փոխվելու»,-Գասպերինիի խոսքն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։