Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, 35-ամյա խորվաթ ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է ևս մեկ տարով: Մոտ ժամանակներս «Ռեալն» այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա:
Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2012 թվականին: 2018 թվականի արդյունքներով նա դարձել է «Ոսկե Գնդակի» դափնեկիր: Ընթացիկ մրցաշրջանում Լուկան Իսպանիայի առաջնության 26 հանդիպման է մասնակցել,որոնցում դարձել է 3 ոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Մադրիդի «Ռեալը» Պրիմերայի 27 խաղից հետո 57 միավոր է վաստակել ու մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջատարն «Աթլետիկոն» է 63 միավորով: