«Վանի» նախկին փոխնախագահ և գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը վերադարձել է «Ալաշկերտ»: Երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, Բարսեղյանն ընդգրկվել է Աբրահամ Խաշմանյանի գլխավորած մարզչական շտաբում:
Ի դեպ, Կարեն Բարսեղյանն այսօր՝ մարտի 15-ին, նշում է ծննդյան 46-րդ տարեդարձը:
ArmSport-ը շնորհավորում է մասնագետին՝ մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ արդեն «Ալաշկերտի» հետ: