Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 25-րդ տուրի՝ «Հերտայի» դեմ խաղում։
Խաղի 80-րդ րոպեին «Հերտայի» կիսապաշտպան Վլադիմիր Դարիդան կոպիտ սահանկում արեց Ռոյսի նկատմամբ, ինչի համար ուղիղ կարմիր քարտ ստացավ։ Ռոյսին բուժօգնություն ցույց տվեցին, հարձակվողը վերադարձավ խաղին, սակայն մի քանի րոպե անց լքեց դաշտը։
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիա» Մարկո Ռոյսը տեղափոխվել է 2012 թվականից։