«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից։
La Repubblica-ն տեղեկացնում է, որ «Միլանը», «Յուվենտուսը» և «Ռոման» հետաքրքրված են արգենտինացի հարձակվողով և մտադիր են պայմանագիր կնքել նրա հետ։
Հաղորդվում է, որ Իկարդին կարող է որոշում կայացնել ու հեռանալ Լիգա 1-ից։